«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են ընդմիջումից հետո: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Նապոլին» խփել է երկու գոլ, սակայն դաշտի տերերը պատասխանել են երեք գնդակով: «Ինտերի» կազմում դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակում:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չի ստացել։ 37-ամյա հայ կիսապաշտպանը դեռ հանդպման չի մասնակցել այս մրցաշրջանում:
«Ինտերը» 9 միավորով առաջատարն է։ «Նապոլին» ունի 3 միավոր 13-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Ինտեր» – «Նապոլի»՝ 3:2
Լաուտարո Մարտինես, 56, 90+1, Մարկուս Թյուրամ, 82 – Մատեո Պոլիտանո, 50, Ռասմուս Հոյլունդ, 53
Դավիթ Եղիազարյան

