ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի

Լուրեր

22.10.2026 | 09:30
Տավուշի մարզում Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել․ նա մոլորվել է և հայտնվել Հայաստանում
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ ավիահարվածներ չի իրականացնի ԱՄՆ ներկայացուցիչների՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 6-ին։ Միևնույն ժամանակ, TASS գործակալությունը նշել էր, որ պատվիրակության այցը կլինի սեպտեմբերի 5-6-ին։

«Ինչպես արել ենք ամերիկացի ներկայացուցիչների նախորդ այցերի ժամանակ, մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն աշխատանքը, որպեսզի բանակցությունների մասնակիցները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք հոգ ենք տանում նրանց անվտանգության, ոչ թե Ռուսաստանի մասին։ Մեր կողմից ավիահարվածներ չեն լինի»,- գրել է Զելենսկին։

Նա կոչ է արել Ռուսաստանին ևս նույն կերպ վարվել։

Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ Մոսկվա այցից հետո ամերիկացի բանակցողները կմեկնեն Կիև։