Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
Բոլորը

Հայաստանի Հանրապետության օրակարգում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարց չկա և երբեք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Երևանի կողմից նման քայլը կլինի հենց Հայաստանի դեմ։

«Իսկ ո՞վ է այդպիսի բան քննարկել։ Մենք բացարձակապես այդպիսի բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ էլ երբևէ ունեցել ենք, ոչ էլ նման բան մեր մտքով անցել է»,- նշեց կառավարության ղեկավարը։

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանն ընդհակառակը՝ մեծ հաճույքով է ընդունում ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Նրա խոսքով՝ ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկները դարձել են Հայաստանի զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատարներ։

«Ինչո՞ւ պետք է մենք նման բան անենք։ Հայաստանի հանրությունն էլ, իմիջիայլոց, մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում կարծես թե վատ չեն զգում։ Մենք էլ ուրախ ենք, ինչպես իհարկե նաև մյուս երկրներից եկող զբոսաշրջիկների պարագայում։ Այդպիսի բան մեր մտքով երբեք չի էլ անցել, մենք նման պատճառ չունենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան