Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ռուսական հարաբերությունները մտնում են նոր մոդելի ձևավորման փուլ, և նախկին ձևաչափին վերադարձ այլևս չի լինի։ Այս կարծիքը Factor TV-ին տված հարցազրույցում հայտնել է APRI Armenia-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե արդյոք Երևանն ու Մոսկվան կկարողանա՞ն գտնել հարաբերությունների նոր ձևաչափ, թե՞ Հայաստանը կդառնա հետխորհրդային տարածքի ևս մեկ երկիր, որը Ռուսաստանը համարում է ոչ բարեկամական։

«Անհրաժեշտ է ևս մի քանի հանդիպում անցկացնել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունների նոր ձևաչափը վերջնականապես ձևավորվի։ Հայաստանի համար գլխավոր հարցն այն է, թե Ռուսաստանը նոր մոդելը դրականորեն կընդունի՞, թե՞ դրան բացասաբար կարձագանքի»,- նշել է փորձագետը։

Պողոսյանը կոչ է արել չափազանց լուրջ չընդունել Ռուսաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է հանգիստ ընդունել հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրա կարծիքով՝ դժվար է հավատալ, որ Մոսկվան պատրաստ է առանց լուրջ հակազդեցության դուրս բերել ռուսական ռազմաբազան, և դրանից հետո Հայաստանը չի բախվի պատժամիջոցների կամ ճնշման այլ ձևերի։

Փորձագետը նաև կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն օգտագործել է ցույց տալու համար, որ իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսությունը շարունակվում է։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս Պողոսյանը նշել է, որ եթե այդ գործընթացը ենթադրի բացառապես TRIPP երթուղու օգտագործում, ապա այդ տարբերակը Հայաստանին գործնական օգուտ չի տա։

«Կասկած չկա, որ TRIPP-ի կառուցումը կսկսվի։ Հարցն այն է, թե ինչպես դրան կարձագանքեն Ռուսաստանն ու Իրանը․ արդյոք նրանք կսահմանափակվե՞ն նախագծի դեմ հայտարարություններով, թե՞ ակտիվ քայլեր կձեռնարկեն՝ դրա իրականացմանը խոչընդոտելու համար»,- ընդգծել է նա։

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնաբանելով՝ փորձագետը դրա գլխավոր ուղերձը համարել է բանակցային գործընթացի շարունակությունը։

Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, կողմերի ամփոփիչ հայտարարության մեջ շատ է խոսվում արդեն տեղի ունեցածի և ձեռք բերված արդյունքների մասին, սակայն գրեթե ոչինչ չի ասվում հնարավոր հետագա քայլերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան