Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.09.2026 | 21:42Ռուսաստանը Երևանին խնդրել է հնարավորինս արագ կողմնորոշվել Եվրամիության (ԵՄ) կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ որոշման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ՀՀ վարչսպռտ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։ Ինչպես Հայաստանը կորոշի, այնպես էլ կլինի, բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին և կցանկանայինք, որ դուք հնարավորինս արագ կողմնորոշվեք այդ հարցում»,- ասել է Պուտինը հանդիպման ընթացքում։

