«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Բոլորը

Փաշինյանն այսօր զայրացած պնդեց՝ իրավապահ համակարգից օրեր առաջ ինֆորմացիա են տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին։ Օգոստոսի 25-ի առավոտյան իրավապահները մտել և խուզարկել էին Ռոբերտ Քոչարյանի տունը։ Պարզվել էր՝ այցն անակնկալ չէ․ իրավապահներին դիմավորել էին Քոչարյանի թոռները՝ «Բարի գալուստ» գրությամբ։

Որ իրավապահ համակարգից տեղեկություններ են արտահոսել, երեկ թիվ մեկ ամբիոնից բարձրաձայնել էր Փաշինյանի թիմակից, իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

«Պարզվում է՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք իրենց թույլ են տվել ծառայություններ մատուցել Ռոբերտ Քոչարյանին»,- ասել էր իշխանական պատգամավորը:

Փաշինյանն էլ, Factor TV-ի հարցին ի պատասխան, ասաց՝ իրավապահ համակարգին ժամանակ է տվել՝ գտնելու արտահոսքի աղբյուրներին։ Հայտարարեց՝ եթե այդ անձանց անուններն ու նրանց դեմ ապացույցները չներկայացվեն, համակարգում զանգվածային ազատումներ են լինելու։

«Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ այդ խնդիրը։ Ասել եմ՝ գտե՛ք: Եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ես ում նայեմ, ասելու եմ՝ ուրեմն ինքն է։ Ու այնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։ Ինձ պետք են անուններ և ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի՝ իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու»,- հայտարարեց Փաշինյանը։

Արտահոսքերի հետ կապված տրամագածորեն այլ էր Փաշինյանի տեսակետը, երբ ԱԱԾ-ն տարածել էր «Զվարթնոց» օդանավակայանի անցագրային կետում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը։

«ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ կլինի, այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, չի ուզի՝ չի արտահոսի, ի՞նչ խնդիր կա այդտեղ»,- ասել էր Փաշինյանը:

Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութն ԱԱԾ-ն տրամադրել էր իշխանական լրատվամիջոցներին և մեր գրավոր հարցման ի պատասխան՝ հայտնել, որ ԱԱԾ-ն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, հերքում է արտահոսքի փաստը՝ պնդելով խուզարկության մասին իմացել են հենց Փաշինյանից:

«Իսկապես ես գիտեի, որ գալու են, ու դա գիտեի Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ մասնավորապես ԱԺ ամբիոնից, և իրավապահներին հորդորում եմ զբաղվել Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով իրավապահների հետ կապված»,- ասում է նա։

Խուզարկության նախորդ օրը Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, դիմելով Լևոն Քոչարյանին, հարցրել էր՝ ինչո՞ւ են իրենք միլիոնատեր, իսկ ինքը՝ ոչ։

«Դուք ուզում եք ասել, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաների՞ն, ձեր երեխաներն էլ իրենց երեխաների՞ն. ուղիղ ասում եմ՝ չի լինելու այդ բանը»,- հայտարարել էր նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշում է՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները դարձյալ ճնշում էին իրավապահ համակարգի վրա․ «Այսօր էլի սպառնաց արդեն իրավապահներին, վախ մտցնելու նոր դոզա մտցրեց, որ շատ ավելի անօրինական հանձնարարություններ կատարեն»:

Տարոն Չախոյանը երեկ նաև հայտարարել էր՝ պատասխան են տալու իրավապահ համակարգի այն աշխատակիցները, ովքեր ինֆորմացիա են տրամադրել Քոչարյաններին։ Այսօր Փաշինյանից հետաքրքրվեցինք՝ երբ և ինչպես։

«Իրավապահ համակարգում դրանց խլուրդ են ասում, չէ՞, որ ներսից ինֆորմացիա են դուրս տալիս, չկասկածեք, այ իրենց հետևից ենք գնալու»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Փաշինյանը:

Մինչ այդ, այսօր Հակակոռուպցիոն դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:  

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան