Նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի համար․ Գրիգորյանը՝ Միքայելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
Բոլորը

Ազգային ժողովում մտքերի փոխանակության փուլում «Հայաստան» խմբակցության անունից ամփոփիչ ելույթով հանդես է եկել պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հակադարձելով ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ րոպեներ առաջ հնչեցրած հայտարարություններին։ 

Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ Սասուն Միքայելյանն իր ելույթում հիշեցրեց, թե իրենք կյանք են տվել Արցախի հողերի համար, սակայն այսօր՝ Արցախի հայաթափումից և կորստից հետո, իր առաջին ելույթում որևէ խոսք չասաց այդ մասին.

«Պարո՛ն Միքայելյան, ինձ համար ականջ ծակեց այն նախադասությունը, որ ասում էիք՝ այն տարածքը, որի համար կյանք ենք տվել մենք բոլորս։ Բա ո՞ւր է այդ տարածքը։ Արցախյան կորստից հետո ձեր առաջին ելույթն է, մի բառ չեք ասում դրա մասին, էլի Հոկտեմբերի 27 եք ասում, էլի Մարտի 1… Դուք, որպես իշխանություն, պարտավոր եք պատասխաններ տալ, ոչ թե հարցադրումներ հնչեցնել»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ ողբերգությունից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի առաջարկով վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իսկ զինդատախազ՝ Գագիկ Ջհանգիրյանը, ովքեր ամենաշահագրգիռ անձինք էին գործի լիարժեք բացահայտման հարցում։

Գրիգորյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր գործիչների (Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի) նկատմամբ քաղաքական հետապնդումների հիմնական նպատակը հանրության մեջ վախի մթնոլորտ ձևավորելն է՝ Ադրբեջանի պահանջած նոր զիջումներն ու Սահմանադրության փոփոխությունն անխոչընդոտ առաջ մղելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան