Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն

Լուրեր

26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
Բոլորը

Գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանը անվավեր է ճանաչել Եղեգնաձորի Մալիշկա գյուղում գտնվող 0.03 հա հողամասի 2006 թվականի աճուրդը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ օգոստոսի 25-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը։

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 12-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի փետրվարի 17-ի վճռով բավարարվել էր: Վճռով անվավեր էր ճանաչվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա գյուղի 7-րդ փողոցում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 29-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր էր ճանաչվել ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Օրինական ուժ ստացած դատական ակտի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Կադաստրի կոմիտեում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 0.03 հա մակերեսով, 237 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։