ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
Քաղաքականություն
25.08.2026 | 21:34
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե, որտեղ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ քննարկել է հարկային համակարգի բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է ՊԵԿ-ի ընթացիկ գործունեությունը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, ռազմավարական պլանավորման հիմնական ուղղություններն ու առաջիկա զարգացումները։
Քննարկվել են նաև Կառավարության ծրագրով նախատեսված հարկային քաղաքականության առաջնահերթությունները, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական եկամուտների ապահովման, հարկային կարգապահության ամրապնդման և պետություն-բիզնես փոխգործակցության զարգացման հարցերը։
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ հարկային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հավաքագրված եկամուտների, այլև տնտեսության զարգացման համար ստեղծվող միջավայրի տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցելու մոտեցումը՝ հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու և բիզնեսի անխոչընդոտ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով։
Հանդիպմանը կարևորվել է նաև կանխատեսելի և արդար հարկային միջավայրի ձևավորումը, որը միաժամանակ կապահովի պետական եկամուտների կայուն աճը և կխթանի տնտեսական ակտիվությունը։

