Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին, այդ թվում՝ ընդդիմության հասցեին հնչեցրած, իր ձևակերպմամբ, սպառնալիքներին։

«Երբ այդ արտահայտությունը հնչեց (կզցնելու եմ- խմբ․), հենց այդ պահին նախագահողին՝ Ռուբինյանին, տեղեկացրեցի, որ պետք է ընդհատել այս խոսքը և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոց կիրառել, որը, սակայն, չկիրառվեց»,- ասաց Վարդևանյանը։

Փաշինյանի՝ ընդդիմության մանդատները վայր դնելու և հեղափոխություն անելու կոչին Վարդևանյանը հակադարձեց՝ հիշեցնելով 2018 թվականի իրադարձությունները։ Նրա խոսքով՝ եթե հնարավոր լիներ հարց ուղղել 2018 թվականի Փաշինյանին, պետք էր հարցնել, թե ինչու այն ժամանակ ինքը մանդատը վայր չէր դրել։

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դեռևս չի եղել այնպիսի կառավարության ծրագիր, որը ներկայացվել է վերջին երկու օրերին։ Թե հայ հասարակությունը, ի վերջո, ինչ գնահատական կտա այս կառավարության ծրագրին՝ կտեսնենք։ Մի բան էլ կա․ Հայաստանի Հանրապետությունում դեռ չի եղել իշխանություն, որը պաշտոնավարի այնքան, ինչքան հավակնություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը։ 2026 թվականին «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի ստացել 50+1 քվե։ Իմ համոզմունքն է նաև, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր խոսքը կասի»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան