Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով Լևոն Քոչարյանի բնակարանում և նրանց ընտանիքին պատկանող այլ հասցեներում իրականացված խուզարկություններին ասաց, որ գործընթացը երկար ժամանակ իրականացված աշխատանքի արդյունք է։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված նյութերում հիշատակվող հողամասերի, շենքերի և այլ գույքերի վերաբերյալ աշխատանքը 13 ժամում չէր կարող իրականացվել։

«Դա տևական ժամանակ իրականացված աշխատանք էր»,- նշեց Հակոբյանը՝ միաժամանակ ընդունելով, որ հասարակությունը կարող է հարց բարձրացնել, թե ինչու գործընթացը ակտիվացավ հենց վարչապետի հայտարարությունից հետո։

Խուզարկության թույլտվության ժամկետների վերաբերյալ Հակոբյանը նշեց, որ չի տիրապետում այն տեղեկությանը, թե իրավապահները երբ են դիմել դատարան և երբ են ստացել թույլտվությունը։

Պատգամավորը Փաշինյանի՝ իրավապահներին տրված հրահանգի մասին հայտարարությունը ներկայացրեց որպես քաղաքացիներին տված խոստման իրականացում՝ նշելով, որ խոսքը, իր ձևակերպմամբ, «գողոնը» պետությանը, համայնքին և քաղաքացիներին վերադարձնելու մասին է։

Անդրադառնալով ՔՊ թիմում այլ գործարարների վերաբերյալ հրապարակումներին՝ Հակոբյանը նշեց, որ եթե իր թիմակիցներից որևէ մեկը հանցագործություն է կատարել, պետք է այդ մասին հաղորդում ներկայացվի իրավապահներին։

«Ինչո՞ւ եք մտածում, որ կարող է ինչ-որ հանցագործ լինել մեր թիմակիցը ու մենք թիմով պաշտպանենք։ Այդպիսի բան անհնար է»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը և նրանց ընտանիքին պատկանող ընկերությունները: Սա տեղի էր ունեցել երեկ խորհրդարանում Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև ծավալված սուր բանավեճից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան