Ես մտահոգություն ունեմ, որ դա դրսից է արվում. Արամ Սարգսյանը՝ սկանդալային գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հերթական հրապարակումը։

– Հեռախոսազրույցի բովանդակության մասին ձեռնպահ կմնամ, բայց այն փաստը, որ ձայնագրվում է ԱԱԾ տնօրենը, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, շատ մտահոգիչ է։ Մարդիկ կարող էին խոսել Արցախյան ազատամարտից, դիրքերում եղած իրավիճակից, Աստված մի արասցե՝ պատերազմից։ Բա որ այդ ժամանակ գաղտնալսեին։ Նաև շատ էական է, թե ով է գաղտնալսում։ Ես մտահոգություն ունեմ, որ դա արվում է արտաքին ուժերի կողմից, որովհետև գաղտնալսման մեջ կար մաս, որ Շվեյցարիայից էր խոսվում, տիտրներ, որոնք գնում էին թարգմանաբար, և դա ավելի շատ ռուսական մտածելակերպի մարդու գործ էր։ Ինչպես նախորդ անգամ, այդպես էլ հիմա կասկածներ ունեմ, որ ռուսներն են գաղտնալսել։ Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ ամեն անգամ նման երևույթները տեղի են ունենում ընտրություններից մեկ-երկու օր առաջ։ Սա ազդում է ընտրական գործընթացի վրա, տեսակետներ ձևավորելու վրա։ Տասնմեկ օր քարոզչություն ես անում, վերջում մի այսպիսի ձայնագրություն է հրապարակվում, դաշտը բաժանվում է սև ու սպիտակի, բոլորը թեքվում են օգնելու Ն․Փաշինյանին, ու խնդիրը վերջանում է։

– Ստացվում է, որ այդ գաղտնալսման հրապարակումը ձեռնտո՞ւ է Ն․Փաշինյանին։

– Անցած անգամ հրապարակումը շատ ձեռնտու դարձավ, Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը 82 տոկոս ստացավ։ Դաշտը բաժանվեց սև ու սպիտակի, և չգիտեմ ինչպես՝ Արտակ Զեյնալյանը սև դարձավ, դա ամենավատ երազում էլ պատկերացնել հնարավոր չէր։ Արդյունքում Հայկ Մարությանը հաղթեց, և վերջում ասացին, թե սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է։

– Իսկ ՀՀ անվտանգության տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում իրողությունը, որ գաղտնալսվում և հրապարակվում է երկրի ղեկավարի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցը։

– Միանշանակ բացասական, ցավոք սրտի մեր ԱԱԾ-ի ունեցած տեխնիկական միջոցները, բյուջեն չունի այն հնարավորությունը, որը կարող է խաթարել նման գաղտնալսումը։ Պետությունն այստեղ պետք է լուրջ հետևություններ անի, պետք է գումար ավելացնի, և դա գերկարևոր հարց է։ Կան կազմակերպություններ, անհատներ, որոնք կարող են իրենց թույլ տալ այնպիսի տեխնիկա գնել, ինչը չունի անգամ ԱԱԾ-ն։

– Այդ գաղտնալսումը հրապարակվում է, ոչ միայն ընտրություններից մի քանի օր առաջ, այլև Ռ․Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի որոշման հրապարակումից երկու օր առաջ։ Կապ կա՞ այս երևույթների միջև։

– Իհարկե կապ տեսնում եմ։ Ես դավադրությունների տեսություններին կողմնակից չեմ, բայց նույն Արամ Հարությունյանի ձերբակալության հարցը կարող էին ավելի շուտ որոշել, ամիսուկես առաջ դա պարզ է եղել։ Ընտրություններից 4 օր առաջ են նման որոշում կայացնում։ Բայց այս գաղտնալսմումն ի հայտ է գալիս ընտրություններից մի քանի օր առաջ, Ռ․Քոչարյանին ընտրություններից մեկ օր առաջ են ձերբակալում։ Եթե Ն․Փաշինյանն ուզում է 90 տոկոս կամ հարյուր տոկոս վերցնել, ու եթե դա է երկրին ձեռնտու, թող վերցնի, բայց այդ դեպքում էլ 90 տոկոսի պատասխանատվություն է վերցնելու։ Ես համոզված եմ, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ այս ընտրությունները լինեն հնարավորինս արդար, և միանշանակ «Իմ քայլը» դաշինքը կհաղթեր։ Բարձր տոկոսները վատ են, խորհրդարանում հակակշիռները պիտի լինեն։ Իսկ նման դեպքերը հակակշիռների հնարավորություն չեն տալիս։ Եվ չեմ կարծում, որ այս դեպքերը պատահական են գալիս ու համընկնում ընտրությունների վերջին օրերի հետ։

Արմինե Ավետյան