Շինարարության որակի վերահսկման միասնական էլեկտրոնային համակարգ կներդրվի․ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Լուրեր

21.08.2026 | 18:27
Դուք ՔՊ անդամ չեք, եկել մեր դիրքորոշումն եք ներկայացնում․ Սոնա Ղազարյանը՝ Հարություն Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:18
Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
21.08.2026 | 18:10
Չալաբյանը կալանքից ազատ արձակվեց // ԱԺ-ն Կառավարության ծրագիրը կքննարկի օգոստոսի 24-ին․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 18:05
ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց
21.08.2026 | 17:59
2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
21.08.2026 | 17:48
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
21.08.2026 | 17:40
Դավիթաշենում գործող «Ծիրան մարկետի» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21.08.2026 | 17:28
Ռոնալդինյո. «Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»
21.08.2026 | 17:17
Ես սարսափում եմ էն մտքից, որ մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, մի խնդիր գտնելու եք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 17:03
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի անունը
21.08.2026 | 16:57
3 անչափահաս մեղադրվում է հասակակցին ծեծելու, տեսանկարահանելու և համացանցում հրապարակելու համար
21.08.2026 | 16:48
Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
21.08.2026 | 16:46
Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:43
Կառլոս Ալկարասը կորտ է վերադառնում
21.08.2026 | 16:35
«Մի՛ գոռա, հանգի՛ստ նստիր տեղդ». վեճ՝ Զառիթափում հանրային քննարկումների ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության համակարգի բարեփոխումները։ Նախատեսվում է գործընթացի բոլոր մասնակիցներին միավորել միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումները կատարել առցանց, իսկ աշխատանքների ընթացքը արձանագրել իրական ժամանակում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել շինարարության որակի տեխնիկական հսկողության թվայնացման և իրավական կարգավորումների արդիականացման վերաբերյալ, որոնք ուղղված են լինելու նախագծերի փորձաքննության և որակի բարելավմանը, գնագոյացման նոր քաղաքականության ընդունմանը, շինարարական, կառուցապատող ընկերությունների վարկանիշավորմանը, շենքերի միջազգային հավաստագրման համակարգերի կիրառության խրախուսմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման և շահագործման ինստիտուտի զարգացմանը: Ընդգծվել է, որ բարեփոխումների արդյունքում ակնկալվում է գործընթացի բոլոր մասնակիցների մեկտեղում մեկ միասնական էլեկտրոնային համակարգում, համաձայնեցումների առցանց իրականացում, աշխատանքների արձանագրում իրական ժամանակում, տեղեկատվության առցանց հասանելիություն վերահսկող մարմինների համար, գործընթացների թափանցիկության և վերահսկելիության ապահովում, շինարարության որակի բարելավում:

Այս համատեքստում, ծավալվել է քննարկում շինարարական ծրագրերի կառավարման և տեխնիկական հսկողություն իրականացնող համակարգի ներդրման, մասշտաբայնության, շահագործման և սպասարկման վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է շինարարության որակի ապահովման և վերահսկողության բարձրացմանն ուղղված գործընթացը, ընդգծել բոլոր փուլերում ստանդարտներին համապատասխանության ստուգման կարևորությունը և հանձնարարել մեկնարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ քայլերը»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։