Կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննարկվի օգոստոսի 24-ին
Տնտեսություն
21.08.2026 | 14:54
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի Կառավարության ծրագիրը։
«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասը` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը»,- ասված է հայտարարությունում։

