Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
Հասարակություն
19.08.2026 | 23:15
Հայաստանում հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր։ Գաղափարը ՀՀ վարչապետի աշխատակազմինն է։
Միաժամանակ նշվում է, որ Հանրային ծառայողի օրը լինելու է աշխատանքային։ Նախաձեռնության հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակը հանրային ծառայողների աշխատանքի և ներդրման արժևորումն է, ինչպես նաև հանրային ծառայության համակարգի միասնականության ընդգծումը։
Ըստ հիմնավորման՝ այն պետք է լինի հանրային ծառայողների մասնագիտական գործունեության և աշխատանքի արժևորմանն ուղղված խորհրդանշական օր՝ առանց պետական կառավարման, հանրային ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեության բնականոն ընթացքը խաթարելու։
Նարեկ Կիրակոսյան

