Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ամիսներ առաջ Երևանի մի շարք մանկապարտեզներում իր նախաձեռնությամբ մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

«Ամիսներ առաջ իմ նախաձեռնությամբ Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկեց հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը։

Հուզական ինտելեկտը միայն զգացմունքների մասին չէ։ Դա սեփական հույզերը ճանաչելու, դրանք ճիշտ արտահայտելու և կառավարելու, դիմացինին հասկանալու, համագործակցելու ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հաղթահարելու կարողությունն է։ Այս հմտությունները ձևավորվում են հենց վաղ տարիքում և մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։

Ծրագրի ընթացքում երեխաները խաղերի, զրույցների և տարբեր վարժությունների միջոցով սովորում են ճանաչել իրենց հույզերը, խոսել դրանց մասին, լսել ու հասկանալ ընկերներին, աշխատել թիմով և հարգել միմյանց։ Արդյունքում նրանք ավելի պատրաստ են լինում դպրոցական կյանքին, ավելի հեշտ են շփվում շրջապատի հետ և ձեռք են բերում հմտություններ, որոնք նրանց ուղեկցելու են ամբողջ կյանքում։

Համոզված եմ՝ կրթությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այն նաև ինքնավստահ, կարեկից, պատասխանատու և հոգատար մարդ ձևավորելու մասին է։ Իսկ դրա հիմքը դրվում է հենց մանկության տարիներին։

Թե ինչպես են անցնում դասընթացները և ինչ են պատմում մեր փոքրիկները, կկիսվենք շատ շուտով»,- գրել է նա։