Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Վանաձորում ոստիկանները բացահայտել են կեղծ օղու հնարավոր արտադրության և իրացման դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձորի 19-ամյա բնակիչը Աղայան փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակներից վերցնում է կեղծ օղիներ, դրանք իր մեքենայով տեղափոխում և իրացնում։

Հուլիսի 30-ի ցերեկը համայնքային ոստիկանները Աղայան փողոցում ձերբակալել են երիտասարդին։ Նրա վարած մեքենան կնիքվել է և տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։

Ոստիկանները նաև հսկողություն են սահմանել այն ավտոտնակների նկատմամբ, որտեղից, ըստ օպերատիվ տեղեկության, երիտասարդը վերցրել էր կեղծ օղիները։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ երկու օրերին ավտոտնակներում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել է շշալցված տարատեսակ 3130 օղի, օղու դատարկ շշեր, բազմաթիվ պիտակներ ու կափարիչներ, ինչպես նաև օղու նմանվող հեղուկով ապակե մեծ տարաներ և այլ պարագաներ։

Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։