Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի թիմը ևս երկու մեդալ նվաճեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Բրոնզե մեդալակիր դարձան Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ), իսկ Գոռ Խաչատրյանը (72 կգ) պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Էրիկ Տեր-Մաթևոսյանը մրցում էր Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի հետ:
Օգոստոսի 18-ին պայքարի մեջ մտած Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչներ Մարատ Աճեմյանը (60 կգ) և Վահե Հովհաննիսյանը (82 կգ) պարտություն են կրել։ Վահե Հովհաննիսյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը նախօրեին երկու մեդալ էր նվաճել ԱԱ-ում: Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել էր աշխարհի Մ-20 չեմպիոն, իսկ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)՝ արծաթե մեդալակիր:

