Արման Ծառուկյանը 200 հազար դոլարի գրազ է եկել, թե որ երգի ներքո է դուրս գալու մենամարտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչ երաժշտության ներքո է ութանկյուն դուրս գալու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում: Ծառուկյանը և Ռուֆին հանդիպելու են սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:

«Գիտե՞ս՝ որ երգի ներքո եմ դուրս գալու օկտագոն: N3on-ը գրել է She Wanna Hang With An Indian երգը: Մենք գրազ ենք եկել: Եթե ես դուրս գամ այդ երգի ներքո, ապա կստանամ 200 հազար դոլար: Եթե ոչ, ապա ինքս ստիպված կլինեմ վճարել այդ գումարը»,- Արիել Հելվանիի հետ հարցազրույցում ասել է հայ մարտիկը:

Արիել Հելվանիի հետ զրույցում Ծառուկյանը հայտնել է նաև, որ այսուհետև հանդես կգա նոր մականունով՝ «Բեթմեն» (Batman)։

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և 2 պարտություն։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում: