«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումներ են ընթանում․ երկու օբյեկտում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Արտ լանչ» հանրային սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում։ Երկու օբյեկտում արդեն խախտումներ են արձանագրվել։

Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում՝ «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնում գործող «Արտ լանչ»-ում, ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ և սննդամթերքի անվտանգության մի շարք խախտումներ։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ մասնավորապես, պահեստային հատվածում միրգ-բանջարեղենի լվացման և կտրատման տարածքը պատշաճ կերպով առանձնացված չի եղել, լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածք չի եղել, հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահպանվել նորոգ ու մաքուր վիճակում։

Խախտումներ են արձանագրվել նաև պատերի, խողովակների և առաստաղի վիճակում։ Որոշ հատվածներում չի ապահովվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը։ Խոհանոցի՝ անմիջապես դեպի դուրս բացվող դուռը նույնպես միջատապաշտպան ցանցով ապահովված չի եղել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների վերացումը։

Գերատեսչությունից տեղեկանցնում են, որ խախտումներ են հայտնաբերվել նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության կենտրոնական խոհանոցում։ Այստեղ կասեցվել է «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը՝ վտանգավոր սննդամթերքի թողարկման պատճառով։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրանքը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են։