Ակադեմիական քաղաքի փողոցները նեղ են․ Էդգար Ղազարյանի առաջին ելույթը աղմկահարույց միջադեպից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած ելույթի ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ 2018-ին Ֆրանսիայի հրապարակում խոստացվում էր բուհերի 100% ինքնակառավարում և ապաքաղաքականացում։ Սակայն, ըստ նրա, այսօր պատկերը լրիվ այլ է. բուհական խորհուրդները ղեկավարում են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախարարները․ «…Վարչապետի որոշումներով՝ առանց որևէ լարվածության, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից կարող էր հեռացվեր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը… կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը և այդպես շարունակ»։

Ղազարյանն անդրադարձավ նաև 231 հանրակրթական դպրոցների փակման թեմային, ինչը, ըստ նրա, հիմնականում հարվածում է սահմանամերձ և լեռնային բնակավայրերին։ Նա շեշտեց, որ սա ուղիղ ճանապարհ է դեպի գյուղերի հայաթափում։

Ղազարյանը տարակուսանք հայտնեց առ այն, որ դպրոցները փակվում են հայաբնակ գյուղերում, սակայն նորերը կառուցվում են այն համայնքներում (Գոմք, Եղեգիս), որտեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել։ Նա սա որակեց որպես հնարավոր վերաբնակեցման նախապատրաստում․ «Միգուցե այս ծրագիրը շատ հեռուն է գնում՝ փակել դպրոցները այն համայնքներում, որտեղ ապրում են հայեր, կառուցել դպրոցներ այն համայնքներում, որտեղ ժամանակին ապրել են ադրբեջանցիներ»։

Ելույթի ավարտին պատգամավորը հեգնանքով անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» նախագծին՝ այն անվանելով «վառ երևակայություն»․ «Մի անհանգստություն է ինձ պատճառում՝ նեղ են փողոցները Ակադեմիական քաղաքի… բայց իրականություն է այն, որ այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան