Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է, նախաքննությունը՝ ավարտվել

Լուրեր

14.08.2026 | 18:40
Դատախազը ձեր հեևից գալու է, ձեր թեկնածությունն առաջադրելիս սա հաշվի առե՞լ եք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 18:35
Գարեգին Բ Կաթողիկոսի գործով նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին
14.08.2026 | 18:24
Դավիդ Թավադյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
14.08.2026 | 18:23
«Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք տալու գործով 14 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան. Դատախազություն
14.08.2026 | 18:10
Էդգար Ղազարյանը մանդատը վայր չի դնի // Դատարանը վերադարձրել է Դրմեյանի հայցն ընդդեմ Փաշինյանի․ ԼՈՒՐԵՐ
14.08.2026 | 18:02
Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
14.08.2026 | 17:55
ԵՄ-ից անսարք մեքենաների արտահանումը կարգելվի․ խստացումներն ուժի մեջ կմտնեն աստիճանաբար
14.08.2026 | 17:42
Անվանի ֆուտբոլիստը դարձել է Նաիր Թիկնիզյանի մարզիչը
14.08.2026 | 17:30
Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է. ՆԳՆ
14.08.2026 | 17:18
Apple-ն իր սեփական ԱԲ մոդելն է ստեղծել Չինաստանի համար․ մշակմանը մասնակցում է Alibaba Group-ը
14.08.2026 | 17:01
Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ
14.08.2026 | 16:44
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ
14.08.2026 | 16:36
Թուրքիայում Էրդողանի նկարով պաստառը պոկած քաղաքացի է կալանավորվել
14.08.2026 | 16:30
Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել
14.08.2026 | 16:28
Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական է ստացել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ բանկային հավելվածի տեխնիկական խոտանից օգտվելու միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման դեպք է բացահայտվել։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Ըստ նախաքննության՝ Ս.Ղ.-ն 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը, իր հաշվին ունենալով ընդամենը 92 հազար դրամ, հավելվածի միջոցով 2709 անգամ փոխանցման տարբեր գումարներ է մուտքագրել։ Տեխնիկական խոտանի հետևանքով նրա հաշվին գեներացվել է 802 մլն 568 հազար դրամ։

Քննության տվյալներով՝ Ս.Ղ.-ն հափշտակված գումարից 711 մլն 511 հազար դրամը փոխանցել է կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող տնտեսվարողների հաշիվներին՝ գումարը փոխակերպելով կրիպտոակտիվների, իսկ մնացած մասը փոխանցել է ավելի քան 100 անձանց քարտային հաշիվներին։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման համար։ Ս.Ղ.-ն կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում բանկին պատճառված վնասից վերականգնվել է 44 մլն 701 հազար դրամ։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։