Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական է ստացել
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 վկայական ստացել է կարիերայի ընթացքում ունեցած նվաճումների համար, հաղորդում է Guinness World Records-ի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստին շնորհվել են հետևյալ վկայականները.
- Ազգերի լիգայում խփել է 19 գոլ՝ մրցաշարի ռեկորդ։
- Պրեմիեր լիգայում ամենաարագը 100 գոլ խփած խաղացողը (պահանջվել է 111 խաղ)։
- 38 տուրի ձևաչափով Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը՝ 36 գոլ։
- Չեմպիոնների լիգայի մեկ խաղում 5 գոլ խփած երեք ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսիից ու Լուիս Ադրիանոյից հետո:

