ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում
Քաղաքականություն
14.08.2026 | 11:57
Factor.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս րոպեներին փակ նիստ է անցկացնում: Արձանագրել ենք նաև, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում են: Խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը չպատասխանեց մեր հարցին` մանդատը վայր կդնի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ երեկվանից ԱԺ-ում իրավիճակը լարված է Ղազարյանի ելույթից հետո, Ռուբեն Ռուբինյանը պահանջել էր ներողություն խնդրել ելույթում «սրիկայաբար» բառը գործածելու համար: Այսօր, սակայն, նիստի սկզբում Էդգար Ղազարյանը ներողություն չխնդրեց, իսկ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն նշեց, որ ասելու ոչինչ չունեն:
Արփի Հակոբյան

