Ռոնալդուն աջակցել է Մեսիին
Սաուդյան «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր զորակցությունն է հայտնել ամերիկյան «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիին, որի հայրը կյանքից հեռացել էր օրեր առաջ:
«Ամուր գրկում եմ քեզ ու քո սիրելիներին այս ծանր պահին: Ամուր եղիր, Լիոնել»,- սոցցանցերում Լիոնել Մեսիի հրապարակման տակ գրել է Ռոնալդուն:
Լիոնել Մեսիի հայր Խորխե Մեսին 68 տարեկանում մահացել էր օգոստոսի 7-ին: Վերջին շրջանում նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ:

