Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Անվանի ֆուտբոլիստի կինը՝ Դարիան, որիդ է ունեցել, հաղորդում է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայությունը:
«Ծնվել է Վալերի Կարպինի որդին։ Շնորհավորում ենք ազգային հավաքականի գլխավոր մարզչին և նրա կնոջը՝ Դարիային, և մաղթում առողջություն մայրիկին և երեխային»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Վալերի Կարպինն ունի նաև հինգ դուստր՝ Վերոնիկան (1990թ.), Մարիան (1996թ.), Վալերիան (2001թ.), Դարիան (2018թ.) և Ալեքսանդրան (2020թ.): Նա 2021 թվականից է գլխավորում Ռուսաստանի հավաքականը:

