ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Օրերս ձերբակալված Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ ընտրվել են կալանք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և այլընտրանքային խափանման միջոցներ։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Factor TV-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանի նկատմամբ՝ վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը, իսկ մյուս երկու ձերբակալվածների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ 

Հիշեցնենք՝ Factor TV-ն հայտնել էր, որ օգոստոսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները մտել են Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ինչպես նաև՝ ՆԳՆ Պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։ 

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնատար անձինք, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս կազմակերպեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերին։ Թեև գերատեսչությունը չէր հրապարակել ձերբակալվածների անունները, սակայն տեղեկացրել էր, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։ 

Արփի Հակոբյան