Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցեց շվեյցարական «Սյոնի» հետ: Աբովյանում կայացած խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան։ 13-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը, բայց 7 րոպե անց դաշտի տերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Գլխի հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։

26-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սյոնի» շվեյցարացի պաշտպան Նիաս Հեֆթին, սակայն դա շվեյցարական ակումբին չխանգարեց խուսափել պարտությունից: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց մալթացի հարձակվող Իլյաս Շուարեֆը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:

65-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ «Նոայի» ֆրանսիացի պաշտպան Սթոն Մամբոն:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին Շվեյցարիայում: «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը կվիճարկի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Նոան»  պայքարից դուրս է թողել մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1):  Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Փյունիկն» ու «Ալաշկերտը» չէին հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Նոա» (Հայաստան) – «Սյոն» (Շվեյցարիա)՝ 2:2

Հելդեր Ֆերեյրա, 5 (11մ), Գոռ Մանվելյան, 20 – Ուինսլի Բոտելի, 13, Իլյաս Շուարեֆ, 57

Հեռացումներ` Սթոն Մամբո, 65 («Նոա») – Նիաս Հեֆթի, 26 («Սյոն»)