Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահի ընտրության քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը անդրադարձել է իր թիմակից Էդգար Ղազարյանի կողմից հայ սակրավորների վերաբերյալ արված հայտարարությանը և պատասխանել իր մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերին։

Արձագանքելով Արայիկ Հարությունյանի քննադատությանը, թե նախորդիվ հնչած ներողությունը պայմանական էր, Վարդևանյանը հայտարարել է. «Ես ամեն դեպքում բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք լսեցին ձեր այս խոսքը, ես ներողություն եմ խնդրում, ես ներողություն եմ խնդրում այն արտահայտության համար, որը դուք վկայակոչեցիք՝ հայ սակրավորներին վերաբերող»։ 

Նա շեշտել է, որ որևէ դժվարություն չունի ներողություն խնդրելու հարցում, եթե խոսքը հայրենակիցների վիրավորանքի մասին է. «Նորից կասեմ՝ հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որը այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում Ղազարյան Էդգարի կողմից ասվածի համար»։

Պարզաբանելով իր կապը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ՝ Վարդևանյանը նշել է, որ խորհրդի անդամ է նշանակվել Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ընկերության հիմնական բաժնետերերից Վահագն Խաչատրյանի առաջադրմամբ։ Նա հավելել է, որ ունեցել է անկախ կարգավիճակ և դուրս է եկել խորհրդի կազմից քաղաքական գործունեությամբ զբաղվել սկսելուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան