Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է երկու «Օնիքս» հականավային հրթիռներով, երկու «X-31Պ» հակառադարային հրթիռներով և 101 հարձակվողական  անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ուկրաինական ուժերը խոցել են այդ անօդաչու սարքերից 66-ը։

Մասնավորապես, Ռուսաստանը հարձակվել է Խարկովի մարզի Բալակլիա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կարաբանովը։ Նա հավելել է, որ հարվածներից մեկը հասցվել է մասնավոր տան, որի հետևանքով զոհվել է մեկ կին։ Տեղում հրդեհ է բռնկվել, և փրկարարները մաքրում են փլատակները։ Մեկ այլ հարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ տղամարդ և կին։

Ռուսաստանի զինված ուժերը նաև անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Լոզովայի երկաթուղային կայարանին։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ կան զոհեր, այդ թվում՝ ծանր վիրավորներ։

«Այս պահին հայտնի է 2 տղամարդու մահվան մասին։ Վիրավորվել է 8 մարդ՝ հինգ տղամարդ և երեք կին։ Նրանցից մի քանիսը ծանր վիրավորներ են»,- գրել է Սինեգուբովը իր տելեգրամ ալիքում։

Սումիի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա չորս ուղղորդվող ավիառումբերով հարված է հասցվել, որի հետևանքով 12 մարդ է վիրավորվել, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Նա նշել է, որ «հարվածի էպիկենտրոնների մոտ վնասվել են բազմահարկ շենքեր, ոչ բնակելի շենքեր և ենթակառուցվածքային օբյեկտներ», «հարյուրավոր պատուհաններ են կոտրվել»։

Օգոստոսի 5-ի երեկոյան էլ Օդեսայի շրջանի վրա ռուսական հարձակման ժամանակ վնասվել է յոթ բնակելի շենք և մի քանի մեքենա։ Մեկ մարդ վիրավորվել է, հայտնում է Օդեսայի ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը։

Զապորոժիեում, նախնական տվյալներով, վիրավորվել է չորս մարդ։

«Ինը հարկանի բնակելի շենքի տանիքը մասամբ ավերվել է, պայթյունի ալիքը վնասել է հարևան շենքերը»,- հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի