ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից

Լուրեր

26.11.2026 | 13:27
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
26.11.2026 | 13:19
«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
26.11.2026 | 12:38
Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանի, ԵՄ-ի և 12 այլ խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ
26.11.2026 | 12:32
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 12:30
Պետք է հասկանանք` տաքսու վարորդների ապահովագրական հարցն ինչպես ենք լուծելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
Բոլորը

Եվրամիությունը 1,4 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվներից։ Միջոցները կօգտագործվեն պաշտպանության համար։

«Մենք կրկին արթնանում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված օդային հարձակումների միջոցով սարսափելի վայրագությունների մասին լուրերով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Եվ մենք օգտագործում ենք արգելափակված ռուսական եկամուտը՝ դա ապահովելու համար։ Մենք դրանից ևս 1,4 միլիարդ եվրո ենք տրամադրում Ուկրաինային։ Սա կաջակցի Ուկրաինայի շարունակական դիմադրությանը Ռուսաստանի անօրինական պատերազմի դեմ»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։

Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հաստատել է, որ ԵՄ միջոցներն արդեն ուղարկվում են Ուկրաինա։

«Այս միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանությունն ու մեր պետության դիմակայունությունն ամրապնդելու համար։ Ռուսական ահաբեկչությանը պատասխանը պետք է լինի Ուկրաինայի ուժեղացումը։ Ռուսաստանը պետք է վճարի յուրաքանչյուր նոր հանցագործության համար։ Շնորհակալություն մեր բոլոր եվրոպացի գործընկերներին իրենց սկզբունքային դիրքորոշման համար։ Սա մեզ ուժ է տալիս»,- գրել է Կորեցկին։

Հիշեցնենք, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը Ռուսաստանը Կիևի վրա լայնածավալ հարձակում էր իրականացրել՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի