Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին

Լուրեր

04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
Բոլորը

Հայաստանի ԱԳՆ-ին հայտնի չէ տեղեկություն, որ ԵՄ-ում, հնարավոր է, քննարկում են ապօրինի ներգաղթյալներին Հայաստան և մի քանի այլ երկրներ տեղափոխելու հարցը։ Այս մասին Factor TV-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Տեղեկությունը տարածել էր իտալական Corriere della Sera լրատվականը։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը և մի քանի այլ երկրներ դիտարկվելու են որպես ուղղություն՝ ապօրինաբար ԵՄ-ում հայտնված միգրանտներին տեղափոխելու համար։

Ըստ նույն հաղորդման՝ Եվրամիության ներքին գործերի նախարարներն այսօր ոչ պաշտոնական քննարկում են ունենալու Իսպանիայի Սեուտա էքսկլավում մարոկկացի միգրանտների հարցով, և հենց այդ քննարկմանը Իտալիայի ՆԳ նախարարը ներկայացնելու է առաջարկ՝ «ալբանական տարբերակով» նաև այլ երկրներում ապօրինի ներգաղթյալների հայրենադարձման կենտրոններ ստեղծելու համար։

Հայաստանից բացի, որպես հավանական ուղղություններ են դիտարկվում նաև աֆրիկյան մի քանի երկրներ՝ Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, ինչպես նաև Ուզբեկստանը և Մոնտենեգրոն։

ԵՄ անդամ պետությունների ՆԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասին ծանուցման օրակարգում այս առաջարկի մասին տեղեկություններ չեն նշվում։

Նշենք, որ նմանատիպ հրապարակում եղել էր նաև 2024 թվականին։ Այն ժամանակ նշվում էր, որ Հայաստանը դիտարկվում է որպես հնարավոր ուղղություն՝ Միացյալ Թագավորությունում հայտնված ապօրինի ներգաղթյալների հայրենադարձման համար։ Այն ժամանակ էլ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը նման թեմայով բանակցություններ չեն ունեցել։

Գարիկ Հարությունյան