Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ազգային ժողովի իններորդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանը զուրկ է լեգիտիմությունից, քանի որ ձևավորվել է քաղաքացիների քվեների «գողության» արդյունքում։

Մանուկյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը, նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ, չի կանխել ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող խախտումները։ Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն չորս էջի վրա արձանագրել է խախտումներ, որոնց չլինելու պարագայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանար 4% և կլիներ խորհրդարանում։

Նա անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվող գործընկերներին՝ մասնավորապես Արթուր Սարգսյանին և Մամիկոն Ասլանյանին։ Մանուկյանը Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը որակել է որպես դատախազության «ստի» վրա հիմնված՝ նշելով, որ «գերզենքերի» և «երկաթե աստղիկների» մասին պնդումները դատարանում փլուզվում են։ Նա նաև պատմել է Մամիկոն Ասլանյանի որդու՝ Լևոնի մասին, ով համալսարանում սովորելու փոխարեն ստիպված է եղել հորը կալանավայր «պերեդաչա» տանել, ինչը ծիծաղելի է դարձնում դասախոսների խոսքերը դատական համակարգի անկախության մասին։

Պատգամավորը մերժել է Ռուբեն Ռուբինյանի առաջարկած «զրո կետից» սկսելու մոդելը՝ այն նմանեցնելով 1988 թվականի սովետական զինվորի վարքագծին, ով ավտոմեքենան ջարդելուց հետո ուղղակի ասում էր՝ извини, друг։ Նրա խոսքով՝ հասարակությունը ստացել է հանցավոր տրավմա, քանի որ քաղաքացիներն այլևս ապրում են 24-ժամյա գաղտնալսման վախի ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։