Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթը սկսել է նիստի կազմակերպման քննադատությամբ՝ նշելով, որ այն մեկնարկել է կանոնակարգի կոպտագույն խախտումներով։ Ըստ պատգամավորի՝ խորհրդարան չի հրավիրվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իսկ պատգամավորները զրկվել են վարման կարգի վերաբերյալ խոսելու և երդման տեքստն անհատապես հնչեցնելու հնարավորությունից։ Բացի այդ, նա մեղադրել է Ռուբինյանին և Հասանովին զոհվածների հիշատակը լռության րոպեով չհարգելու համար՝ ինքնուրույն հայտարարելով այն դահլիճում։

Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ Ռուբինյանի ընտրությունը կանխորոշված է եղել Թուրքիայի կողմից։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել էր Ռուբինյանին դեռևս հունիսի 25-ին՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։ Ղազարյանի պնդմամբ՝ Հայաստանում իշխանության վերահսկողության «բաժանում» է տեղի ունեցել. կառավարությունը վերապահվել է Ադրբեջանին, իսկ Ազգային ժողովը՝ Թուրքիային։

Նրա խոսքով՝ Ռուբինյանն ապօրինի կերպով է ստանձնել հայ-թուրքական բանակցողի դերը, քանի որ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը կառավարության իրավասությունն է։ Ըստ Ղազարյանի՝ չի եղել որևէ իրավական ակտ, որով Ռուբինյանը կնշանակվեր այդ պաշտոնում, ինչը նա որակել է որպես սահմանադրական կարգի տապալում և ինքնիրավչություն։

Ղազարյանը նշել է, որ Ռուբինյանը, ով 2016-ին որպես կամավոր պաշտպանել է Արցախի տարածքները, այսօր դրանք համարում է ադրբեջանական։

«Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, նա ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան»,- եզրափակել է Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։