Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետ Ռաֆայել Հարությունյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը:

ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն անդրադարձել է վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց պահման, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովմանը, սննդին, բժշկական օգնությանը և սպասարկմանը առնչվող հարցերին:

Կողմերը մանրամասն անդրադարձել են մշտադիտարկման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խնդրի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ծառայողների թափուր հաստիքների համալրման, ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացների հետ կապված հարցերին:

Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի վերաբերյալ տվել են ամփոփիչ պարզաբանումներ, ինչպես նաև քննարկել խնդիրների լուծման առավել արդյունավետ և գործնական տարբերակները:

Ամփոփելով հանդիպումը՝ Ծովինար Թադևոսյանը վերահաստատել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների հետևողական շարունակականության հանձնառությունը և շեշտել, որ Ծառայությունը բաց է կառուցողական համագործակցության և մասնագիտական քննարկումների համար:

ՄԻՊ ներկայացուցիչը նույնպես կարևորել է նման ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը՝ նշելով, որ բարձրացված հարցերին Քրեակատարողական ծառայությունը արձագանքում է արագ և համագործակցային մոտեցմամբ»,- ասվում է հաղորդագրությունում: