ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանն օգոստոսի 1-ին տոնում է տարեդարձը․ այս մասին հիշեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ջերմորեն շնորհավորում անվանի երգչուհուն, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, հավատարիմ հանդիսատես և լեփ-լեցուն դահլիճներ:

Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում:Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։1977-1992 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:1992 թվականին հրավիրվել է Սիդնեյի Opera Hause՝ որպես մեներգչուհի, որտեղ և շարունակում է իր մասնագիտական ու մանկավարժական գործունեությունը:Նա դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ ներկայացնելով հայկական երգարվեստը։

Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երգացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։Ձայնի գեղեցիկ տեմբրի, դիապազոնի և երաժշտաբեմական տվյալների շնորհիվ Արաքս Մանսուրյանի երկացանկում ընդգրկված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական օպերայի ամենաբարդ ստեղծագործությունները, ինչպես օրինակ՝ Էլիզաբեթը («Դոն Կարլոս» օպերայից), Նեդդան («Պայացներից»), Լեոնորան («Տրուբադուրից»), Աիդան («Աիդայից»), Ամելիան («Դիմակահանդեսից»), Իզոլդան («Տրիստան և Իզոլդայից»), Շուշանը («Դավիթ-Բեկից»), Անուշը («Անուշ» օպերայից)։2015 թվականին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:Արաքս Մանսուրյանի անունը սերտորեն կապված է հայկական օպերային արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման հետ։

Տարիներ շարունակ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի հեղինակավոր բեմերում: