Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Խուդաթյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և համայնքապետերի հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ։

Նախարարի առաջին կանգառը եղել է Ալավերդի քաղաքը, որտեղ իրականացվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ։ Հիմնանորոգվում են փողոցներ, վերականգնվում ջրհեղեղից վնասված հենապատերը, իսկ շուկայի տարածքում կառուցվում է նոր խանութ-տաղավար՝ վաճառողների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով։

Ալավերդիում վերակառուցվում է նաև Լճերի այգին։ Ծրագրի արժեքը գերազանցում է 136 միլիոն դրամը։

Լոռի Բերդ համայնքում Դավիթ Խուդաթյանը, արձակուրդում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ծանոթացել է համայնքի ձեռք բերած նոր գյուղատնտեսական տեխնիկային և սուբվենցիոն ծրագրով կառուցված ավտոկայանատեղիին։

¹Ստեփանավան համայնքում նախարարը դիտարկել է քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգման աշխատանքները։

Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Ստեփանավանի քաղաքային այգին, տեղադրվել են ժամանակակից կարուսելներ, տարածքն ամբողջությամբ սալիկապատվել է, տնկվել են դեկորատիվ ծառեր և թփեր։

Խուդաթյանը ծանոթացել է նաև Ստեփանավանի Րաֆֆու փողոցի հիմնանորոգման ընթացքին։ Ծրագրի արժեքը շուրջ 312 միլիոն դրամ է։