Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Ավարտվել են ամառվա առաջին երկու ամիսները, և Հայաստանում այս ընթացքում օդի ջերմաստիճանը +39 աստիճանից չի բարձրացել։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշում է, որ այժմ մնում է, որ օգոստոսը ևս անցնի բարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններում՝ հիշեցնելով նաև, թե վերջին տասնամյակներում երբ են գրանցվել ամենաշոգ, ամենազով, ամենախոնավ և ամենաչոր օգոստոսները։

«Ավարտվեցին ամառվա երկու ամիսները, կարծում եմ դժգոհելու առիթներ չկան՝ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել: Մնում է օգոստոսն էլ բարենպաստ լինի հիդրոօդերևութաբանական պայմաններով:

Օգոստոսը հանրապետության տարածքում տարվա երկրորդ ամենաշոգ ամիսն է: Հանրապետության որոշ շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսում, Արագածոտնի նախալեռներում և բարձր լեռնային գոտիներում, օգոստոսյան ջերմաստիճանը երբեմն ավելի բարձր են, քան հուլիսին։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․4 °C, իսկ ամենազովը՝ 2009 թվականին՝ 14․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 115 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով»,- գրել է Ազիզյանը։