Քարոզարշավի 8-րդ օր․ Ի՞նչ է դրվել Փաշինյանի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Քարոզարշավի 8-րդ օրը Արարատի մարզում գտնվող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը առավոտն սկսեց Հանրապետականի համար սարսափելի մի լուրով՝ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել խորհրդարանին՝ հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու հարցով։

«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարար է և կասկածվում է 14 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ»,- հիշեցնում է «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետական Արմեն Աշոտյանին իր կուսակցի կալանավորման միջնորդության մասին լուրը զավեշտալի է թվում՝ ժամանակ են գտել միջնորդելու։ Ըստ Աշոտյանի, Փաշինյանը կարող էր սպասել ընդամենը 20 օր և պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանին կալանավորել առանց դատախազի միջնորդության։

«Դեկտեմբերի 24-ից Արամ Հարությունյանն այլևս ԱԺ պատգամավոր չի լինելու և որևէ միջնորդության և ԱԺ նիստի կարիք չի լինելու նրան կալանավորելը կյանքի կոչելու համար։ Ու՞մ է պետք ձեր այս 3 կոպեկանոց հակաքարոզչությունն անելը»,- հարցնում է ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։

Ֆեյսբուքյան իր էջում պարոն Աշոտյանն ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ է աղմկում վարչապետի պաշտոնակատարը․ «Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ իր վարկանիշը վերջին մեկուկեսերկու ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում, այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 70-72 տոկոս և նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 10 տոկոս վարկանիշ»։

Փոխարենը «Սասնա Ծռերը» չի դժգոհում ժողովրդի ընդունելությունից:

«Էսօր հավաքել հանրահավաք, որտեղ որ մասնակցում են 200-300 հոգի, էդքան էլ հեշտ չի, բոլորս գիտենք, եթե չես օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը։ «Սասնա Ծռերի» համար իրենց ոտքով մարդիկ գալիս են»,- ասում է «Սասնա Ծռեր»-ի ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանը։

Նույն կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը վստահեցնում է «Լուրջ հենարան ենք տեսնում ժողովրդի մեջ ու ամեն ինչ, կարծես թե, տանում է  այն հանգուցալուծմանը, որ «Սասնա Ծռերը» կլինի երկրորդ բևեռը առաջիկա ընտրվելիք ԱԺում»։

«Լուսավոր Հայաստանը» Տավուշի մարզում էր։ Պառավաքարում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տեղացիներին ասում է, որ ձեր քվեն է խնդրում քաղաքական մի ուժ, որը երբեք չի խաբել. «Հիմա որևէ մեկը չի կարող ասել՝ էլի եկան, մեզ ճնշեցին, չթողեցին, չգիտեմ ինչ։ Ազատ, հանգիստ դեկտեմբերի 9-ի առավոտը արթնացեք, գնացեք ընտրատեղամասեր, ձեր քվեարկությունը կատարեք»։

«Մենք» դաշինքի ներկայացուցիչը  Factor.am-ի եթերում տեղեկացնում է, որ ընտրություններին մասնակցում են ավելի շատ իբրև ընդդիմադիր։ Մինչդեռ ընդդիմադիր է երևում միայն Հանրապետականը։

«Ի դեպ, դրան լավ նպաստում է իշխանական քաղաքական ուժը, որպեսզի անբովանդակ քաղաքական քննարկումներ լինեն և փորձեն սև ու սպիտակի բաժանել, բայց թող հիշեն նաև, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է հանցագործ չլինեն»,- ասում է «Մենք» դաշինքի ԱԺ պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։

Արմեն Ռուստամյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի շաբաթ օրվա հանրահավաքի մի արտահայտությանը։ Փաշինյանը պատասխանել էր բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ վերջին ամիսներին Հայաստանը որևէ սպառազինություն ձեռք չի բերել։ Վարչապետի պաշտոնակատարն ասել էր, որ նման մտքեր հայտնողներով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ռազմական հակահետախուզությունը։ Արմեն Ռուստամյանը գրեթե սարսափած է․ «Ոչ թե սպառնալիք է, սա ներքին տեռորի մթնոլորտ է փորձում ստեղծել։ Եթե կասկածանքի հիման վրա ԱԱԾն պետք է զբաղվի, բա մեր կասկածանքի հիման վրա էլ պետք է զբաղվի հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրներով թող զբաղվի»։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն այսօր առաջարկում էր քաղաքական ուժերին միանալ նոր Սահմանադրության ընդունման գաղափարի շուրջ, քանի որ հինն ընդունվել է կեղծիքներով և նպատակ ուներ վերարտադրել նախորդ քաղաքական համակարգ:

«Այս պահին խոսքն այս կամ այն տարբերակն ընտրելու մասին է, այս պահին խոսքը այն սկզբունքի մասին է, որ Սահմանադրությունը չի կարող կեղծված լինել»,- պարզաբանում է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Հիշեցնենք, որ քարոզարշավին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։ Վաղը քարոզարշավի 9-րդ օրն է։

Մհեր Արշակյան