Քաթարը դուրս է գալիս ՕՊԵԿ-ի կազմից. երկրի էներգետիկայի նախարարը նշել է պատճառները

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Քաթարը դուրս է գալիս ՕՊԵԿ-ի կազմից: Երկրի էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ բեն Շրիդա ալ-Քաաբին հայտարարել է, որ նման որոշման պատճառը քաղաքական չէ և պայմանավորված չէ կազմակերպության անդամ այլ երկրների հետ տարաձայնություններով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաթարը մտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից դուրս գալ ՕՊԵԿ-ի կազմից:

«ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին որոշումը քաղաքական չէ կամ պայմանավորված չէ կազմակերպության անդամ այլ երկրների հետ տարաձայնություններով: Որոշումը տեխնիկական է և կապված է աշխարհում Քաթարի՝ որպես էներգիայի հուսալի մատակարարի դիրքն ամրապնդելու ցանկության հետ»,- ասել է ալ-Քաաբին:

Նա նշել է, որ Քաթարը մտադիր է մնալ աշխարհում բնական գազի խոշորագույն մատակարարը: Էներգետիկայի հարցերի պետնախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՕՊԵԿ-ին ջանքերի համար:

Նշենք, որ ներկայում Քաթարն օրական շուրջ 620 հազար բարել նավթ է արդյունահանում: ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին Դոհայի հայտարարության ֆոնին նավթի Brent տեսակի ֆյուչերսներն աննշան նվազել են: Չնայած դրան՝ նավթի գները շարունակում են զգալիորեն բարձր մնալ նախորդ սակարկումների մակարդակից: