ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել

Լուրեր

23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Բոլորը

Ռուսական մամուլի հրապարակումներից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է հայկական սերտիֆիկացման մարմինների վերաբերյալ իրավիճակը։ Նախարարության տվյալներով՝ «ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը դադարեցվել էր դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ին՝ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտի պահանջների խախտումների պատճառով, իսկ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի դեպքում հավատարմագրումը դադարեցվել էր դեռ 2024 թվականին՝ ընկերության դիմումի հիման վրա։

Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։

Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից։

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ նախարարության ենթակայությամբ գործող Հավատարմագրման ազգային մարմնի կողմից դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ից է դադարեցվել «ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը:

««ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իր գործունեության ընթացքում խախտել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման և սերտիֆիկացման ընթացակարգերը)։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով համապատասխանության գնահատման գործընթացների օրինականության ապահովումը, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառել է վերոնշյալ սերտիֆիկացման մարմնի նկատմամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները։ Ինչ վերաբերում է գրությամբ նշված «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, ապա տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա 2024 թվականի հունվարի 18-ից դադարեցվել է նշված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ: