Մենք մեկուկես տարվա պատգամավորական և նախարարական գործունեության ընթացքում արել ենք հնարավոր ամեն  բան, որպեսզի ապացուցենք, որ բոլորը նույնը չեն. Մանե Թանդիլյան

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Լուսավոր Հայաստան կուսակցության» քարոզարշավն այսօր մեկնարկեց Երևանի Դավթաշեն վարչական շրջանից: Կուսակցության պատգամավորի թեկնածու  Մանե Թանդիլյանը դիմելով  դավթաշենցիներին, նշեց.

«Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Այդ օրը մենք ձեզ հետ միասին կերտելու ենք նոր քաղաքական դաշտ, որովհետև այդ Ազգային Ժողովից են ընտրվելու բոլոր պետական մարմինները՝ պատգամավորներ, ԱԺ նախագահ, նախարարներ, վարչապետ: Ամեն բան ընտրելու ենք հենց այդ մեկ օրը: Հաճախ ենք ասում, թե երկիրը երկիր չի: Ուրեմն այդ օրը պետք է գնալ և կառուցել մեր երկիրը և դարձնել լավագույնը»:

Ըստ պատգամավորի թեկնածուի՝ իրենց թիմը հենց լուսավոր Հայաստան է պատկերացնում, ուստի պատրաստ է կառուցել հենց այդպիսի երկիր:

««Լուսավոր Հայաստանը» պատրաստ է կառուցել իր նկարագրած երկիրը: Դրա համար անհրաժեշտ է ձեր վստահության քվեն: Մենք մեկուկես տարվա պատգամավորական և նախարարական գործունեության ընթացքում արել ենք հնարավոր ամեն  բան, որպեսզի ապացուցենք, որ բոլորը նույնը չեն, որ կան տարբերվող քաղաքական գործիչներ: Լուսավորը իր հետ բերում է լավագույնի ընտրություն»,-ասաց Մանե Թանդիլյանը: