Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ արգեն գիտի իր առաջիկա մրցակցի անունն ու մենամարտի օրը։
«Երկուշաբթի մենք կկնքենք պայմանագրերը, և ամեն բան պատրաստ կլինի։ Դա կլինի հրաշալի, դիտարժան մենամարտ։ Ինձ համար սա մենամարտելու լավագույն վայրն է։ Այս տարի կլինի երկու մենամարտ ու երկու գոտի»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է MMA Fighting-ը։
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

