Գլխավոր դատախազը ներկայացրել է նորանշանակ դատախազներին

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ օրերին իրավապահ մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Արարատի, Կոտայքի և Լուռու մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններում՝ ներկայացնելով  հուլիսի 20-ի իր հրամանագրերով նշանակված նոր դատախազներին:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է նշված մարզերի և Երևանի վարչական շրջանների նորանշանակ դատախազներին և տեղերում տվել հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված աշխատանքների ակտիվացմանը, մինչդատական վարույթում գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության ապահովման նկատմամբ հսկողության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության հետ կապված գործառույթներն իրականացնելիս ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումներից բխած հանձնարարականներով առաջնորդվելու, օրենքի առջև բոլորի հավասարության և հանցագործությանը համարժեք պատժի անխուսափելիության համոզմունքի ձևավորմամբ դատախազության նկատմամբ հանրային վստահության բարձրացման անհրաժշտությունը:

Լոռու մարզի դատախազությունում կայացած խորհրդակցությանը, որին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Արթուր Դավթյանը տեղի իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել ՀՀ գլխավոր դատախազությունում վերջերս կայացած քննարկման արդյունքներով ապօրինի անտառահատումների կանխարգելման, կատարված հանցագործությունների բացահայտման հարցում հետևողականություն հանդես բերելու,  քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տրված հանձնարարականների անվերապահ կատարման անհրաժեշտության վրա:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն իր հերթին տեղերում ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության Երևանի, Եղեգնաձորի և Լոռու կայազորների նորանշանակ զինվորական դատախազներին:

ՀՀ զինվորական դատախազը առանձնացրել է քննչական և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ սերտ համագործակցությամբ առաջին հերթին զինծառայողների միջև կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման, ծառայողական պարտականությունների կատարումից խուսափելու կամ ոչ պատշաճ կատարելու անցանկալի հետևանքների շուրջ բացատրական աշխատանքների միջոցով հանցագործությունների կանխարգելման գերխնդիրը: Նա կարևորել է օպերատիվ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև նախաքննության ընթացքում քննչական և դատավարական այլ գործողությունների անհարկի հապաղումներ թույլ չտալու նպատակով դատախազական ներգործության մեխանիզմների գործադրումը: