Ալիևը հայտնել է, որ Բաքուն Չինաստանից ռազմական արտադրանք է գնել

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Անցյալ տարի Չինաստան կատարած պետական ​​այցից և Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումից հետո համագործակցությունը բոլոր ոլորտներում զգալիորեն ակտիվացել է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հայաթափված Արցախի Շուշի քաղաքում անցկացված 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ։

Նա նշել է, որ դա ընդգրկում է քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և բոլոր մյուս ոլորտները։ Ներկայում Ադրբեջանում գործում են ավելի ու ավելի շատ չինական ընկերություններ։ Դրանցից մի քանիսն արդեն իրականացնում են խոշոր ներդրումային նախագծեր, իսկ մյուսները մասնակցում են տարբեր ենթակառուցվածքային նախագծերի։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն արդեն որոշակի նպատակների համար նախատեսված ռազմական արտադրանք է գնել Չինաստանից։

«Ադրբեջանն արդեն ձեռք է բերել որոշակի ռազմական նշանակության արտադրանք, որոնցից մի քանիսը ցուցադրվել են մեր Հաղթանակի հինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդեսում»,- ընդգծել է նա։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը քննարկում է Չինաստանի հետ համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Նա նաև նշել է, որ մատակարարումների մի մասն արդեն տարանցման մեջ է, մնացած հարցերի շուրջ բանակցություններ են ընթանում։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ պաշտպանական արդյունաբերությունը նաև Ադրբեջանի և Ճապոնիայի միջև համագործակցության հեռանկարային ոլորտ է, երկրները կարող են ապագայում համատեղ ձեռնարկություններ հիմնել։

«Ճապոնիան զարգացնում է իր պաշտպանական արդյունաբերությունը։ Մենք նույնպես աշխատում ենք այս ուղղությամբ։ Մենք կարող ենք փորձ փոխանակել այս ոլորտում և նույնիսկ ապագայում համատեղ արտադրական նախագծեր իրականացնել»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի