Բաքվում անցկացված զինվորական շքերթին Ադրբեջանը մի շարք նոր զինատեսակներ է ցուցադրել․ որ երկրներից են դրանք ձեռք բերվել

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում նոյեմբերի 8-ին կայացած զինվորական  շքերթի ժամանակ Ադրբեջանը ցուցադրել է իր զինանոցում հայտնված որոշ նոր զենքեր։ Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ առաջին զենքը չինական արտադրության HQ-9 BE հեռահար հրթիռային համակարգն է։ Այս զենքի արտահանման տարբերակը նախատեսված է ինքնաթիռներ, թևավոր հրթիռներ և կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնելու համար մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Թռիչքի առավելագույն բարձրությունը, ըստ հաղորդումների, մոտավորապես 27 կիլոմետր է։

Սա այս զենքի առաջին վաճառքն է նախկին խորհրդային հանրապետությանը, և Ադրբեջանը աշխարհում չորրորդ երկիրն է, որը ձեռք է բերում այն։ Միջազգային հրապարակումների համաձայն՝ այս զենքն օգտագործվել է մայիսին տեղի ունեցած հնդկա-պակիստանյան հակամարտության ժամանակ։

Ավելի վաղ՝ 2024 թվականին, Ադրբեջանը ձեռք էր բերել Չինաստանի և Պակիստանի կողմից համատեղ արտադրված JF-17 Block կործանիչներ։ Տեղի օդաչուներն այն ցուցադրել են ռազմական շքերթի ժամանակ։

Պակիստանյան աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռի հետ միասին մատակարարվել է նաև զինամթերք, իսկ օդաչուներն ուսուցում են անցել։

Ադրբեջանի զինանոցում մեկ այլ նորույթ են իսրայելական արտադրության «Sea Breaker» հրթիռները։ Դրանք կարող են օգտագործվել ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում, համարվում են 5-րդ սերնդի։ Ըստ տեղեկությունների՝ դրանք կարող են մինչև 300 կմ հեռավորությունից հարվածել թիրախներին, և մեկ հրթիռը կարող է ոչնչացնել փոքր ռազմանավ։

Ցուցադրվել է ադրբեջանական բանակի զինանոցի ևս մեկ նոր համալրում՝ մինչև 300 կիլոմետր գործողության շառավղով Predator Hawk օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը։ Ադրբեջանն այս հրթիռները նույնպես գնել է իր վաղեմի ռազմական գործընկեր Իսրայելից։ Հրթիռներն արտադրվում են իսրայելական պաշտպանական Elbit Systems կորպորացիայի կողմից։

Ցուցադրվել է նաև Sky Striker Block-4 անօդաչու զինամթերքի համակարգը Puls շասսիի վրա։ Այն դարձյալ մշակվել է Elbit Systems-ի կողմից։

Մյուս նորույթը սերբական արտադրության 155 մմ B-52 Nora ինքնագնաց հրետանային միավորն է։ Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սերբական և ադրբեջանական զինվորականները հոկտեմբերի վերջին համատեղ վարժանքներ են անցկացրել այս զենքով։ Զենքի հիմնական առավելությունը դրա շարժունակությունն է։

Ցուցադրվել են նաև 155 մմ-անոց Vita ինքնագնաց հրետանային միավորները։ Այն մշակվել է մշակվել է Սլովակիայում, 155 մմ ինքնագնաց հաուբից է, որը չեխ-սլովակյան «Դանա» միավորի արդիականացված տարբերակն է:

Նոր C-27J տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ներկայացվել են ռազմական շքերթի ժամանակ։ Ադրբեջանը իտալական արտադրության առաջին C-27J NG Spartan ինքնաթիռը ստացել է 2024 թվականի հունիսին։

Ադրբեջանը, որպես կանոն, չի բացահայտում իր կողմից գնվող զենքի արժեքը։ Նոր զենքերից պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն իր զենքի մատակարարման մեջ կենտրոնանում է Չինաստանից, Իսրայելից, Սերբիայից և Թուրքիայից ձեռք բերվող զինատեսակների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի