FIMI․ ԵՄ-ն Հայաստանում մեկնարկում է նոր գործընկերային առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Եվրոպական միության խորհուրդը (Council of the European Union) հայտարարել է Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին։ Քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը կաջակցի Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների, այդ թվում՝ կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։

«Եվրոպական միության խորհուրդն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը (EUPM Armenia)՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում։ Այս քաղաքացիական խորհրդատվական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և ուժեղացնելու զարգացող անվտանգության մարտահրավերներին արձագանքելու կարողությունները։

2026 թվականի ապրիլի 21-ին պաշտոնապես ստեղծված առաքելությունը կաջակցի Հայաստանի կարողությունների զարգացմանը՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերին։

Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի տարբեր պետական հաստատություններին կտրամադրի.

  • ռազմավարական խորհրդատվություն,
  • տեխնիկական փորձագիտական աջակցություն,
  • ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն,

որպեսզի դրանք կարողանան ավելի արդյունավետ արձագանքել վերոնշյալ սպառնալիքներին։ Միաժամանակ կխրախուսվի ամբողջ կառավարության մակարդակով (whole-of-government) համակարգված մոտեցումը։

Բացի այդ, առաքելությունը կտրամադրի գործնական և օպերատիվ խորհրդատվություն, ինչպես նաև կստեղծի հատուկ նախագծային ստորաբաժանում՝ իր մանդատով նախատեսված նպատակային ծրագրերն իրականացնելու համար՝ սերտ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

EUPM Armenia-ն գործադիր լիազորություններ չունեցող (non-executive) առաքելություն է և որևէ դեր չի ունենալու Հայաստանի իշխանությունների որոշումների ընդունման գործընթացում։

Հայաստանի կառավարության խնդրանքով ստեղծված EUPM Armenia-ն ԵՄ-ի ավելի լայն և համապարփակ աջակցության մաս է, որը համատեղում է կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը։

Այն արտացոլում է Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը։

Ռազմավարական խորհրդատվության, մասնագիտացված փորձագիտական աջակցության և կարողությունների զարգացման միջոցով առաքելությունը կօգնի Հայաստանին ավելի արդյունավետ.

  • կանխարգելել,
  • բացահայտել,
  • արձագանքել

հիբրիդային սպառնալիքներին՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային պատասխանատվությունը։

Առաքելության նախնական մանդատը նախատեսված է երկու տարի, և այն հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ պետությունների գործուղված փորձագետներից։

2026 թվականի հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Ջորջե Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է ԵՄ գործընկերային առաջին առաքելությունը Մոլդովայի Հանրապետությունում։

Նախապատմություն

2025 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ–Հայաստան գործընկերության խորհուրդը հաստատեց ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։

ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմքի վրա ձևավորված այս ռազմավարական օրակարգը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ ներառյալ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։

Օրակարգի առաջնահերթություններից մեկը հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) դեմ համագործակցության ամրապնդումն է։

2025 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին՝ հրավիրելով Եվրոպական միությանը Հայաստանում տեղակայել քաղաքացիական առաքելություն CSDP-ի շրջանակում։

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։

EUPM Armenia-ն Հայաստանում CSDP-ի շրջանակում գործող երկրորդ քաղաքացիական առաքելությունն է։ Այն առանձին և անկախ է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMA), որը գործում է 2023 թվականից և զբաղվում է տեղում իրավիճակի մշտադիտարկմամբ, դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստմամբ, ինչպես նաև վստահության ամրապնդման և մարդկային անվտանգության խթանմամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հյատնել էինք, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար ԵՄ առաքելության ստեղծումը։