Մինչ բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, հարվածել Իրանին․ CNN

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

ԱՄՆ-Իրան հակամարտությունում լարվածությունը մեղմելու համար դիվանագիտական ​​​​գործընթացներ են տեղի ունենում կուլիսներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է դիվանագիտությանը գործելու հնարավորություն տալ, սակայն պահպանում է թիրախների ցանկը՝ որպես լծակ, գրում է CNN-ը։

Մի քանի պաշտոնյաներ CNN-ին հայտնել են, որ ամերիկյան հնարավոր հարվածների նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, սակայն ներկայում նրանք թույլ են տալիս, որ դիվանագիտությունն առաջնորդի։

Արաբական ծովում տեղակայված USS Abraham Lincoln-ի անձնակազմերը հինգշաբթի լիցքավորել են կործանիչները, իսկ օդաչուները վարժանքներ են անցկացրել՝ հնարավոր հարվածներին նախապատրաստվելու համար։

Ավիակրի հրամանատարը նավի վրա գտնվող անձնակազմի հազարավոր անդամներին ասել է, որ իրավիճակը թեժանում է, և նրանք պետք է պահպանեն պատրաստության վիճակը: Հնարավոր հարվածներին նախապատրաստվելիս օդաչուները նաև իրականացրել են պաշտպանական գործողություններ՝ թռիչքներ կատարելով ամբողջ ցերեկը և գիշերը։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ Իրանի վերջին պնդումները, թե հինգշաբթի ԱՄՆ-ի կողմից նոր հարվածներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ, նրանք հավելել են, որ անհրաժեշտության դեպքում հարվածները կարող են վերսկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի