Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Սև ծովում խորտակվել է առևտրային նավ, որի անձնակազմում եղել են Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Խորիվ» (Khoryv) անունը կրող նավը խորտակվել է Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից 13 ծովային մղոն հեռավորության վրա։

Միջադեպի հետևանքով մեկ նավաստի զոհվել է, երեքը համարվում են անհետ կորած, իսկ ինը մարդ փրկվել է։

Նավի վրա, ընդհանուր առմամբ, եղել է 13 մարդ, որոնցից 10-ը՝ Ուկրաինայի, երեքը՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Տեղական ժամանակով 10:00-ի սահմաններում նավն աղետի ազդանշան է ուղարկել, որից հետո իրավիճակին միջամտել են Ռումինիայի համապատասխան մարմինները։

Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական, դեռևս չհաստատված տվյալներով՝ նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Միջադեպի պահին այն գտնվել է Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, սակայն երկրի ծովային սահմանին մոտ։

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը իր հերթին  Ռուսաստանին է մեղադրել է ՆԱՏՕ-ի արևելյան թևում հարձակումների սրման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի