Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ

Լուրեր

23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
Բոլորը

Մալթայի դրոշի ներքո նավարկող լցանավը՝ 40 հազար տոննա ռուսական դիզելային վառելիքով, ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով LSEG-ի տվյալներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանը համաձայնել էր վերացնել դիզելային վառելիքի արտահանման՝ իր իսկ սահմանած արգելքը և վերսկսել մատակարարումները համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Այս որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։

Վաշինգտոնը կասեցրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա անվանել է Պուտինին մատուցված անարդար նվեր, ինչի ֆոնին Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են։

Ըստ Reuters-ի՝ հոկտեմբերի 22-ին Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստում Agioi Fanende լցանավի վրա բեռնվել է ծծմբի չափազանց ցածր պարունակությամբ 40 հազար տոննա դիզելային վառելիք։ Սպասվում է, որ նավը ԱՄՆ կհասնի նոյեմբերի 7-ին։

Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը մոտ ապագայում կարտահանի 300 հազար տոննա դիզելային վառելիք՝ շուրջ 2,25 միլիոն բարել, նոյեմբերին կմատակարարի ևս 500 հազար տոննա, իսկ «դրանից անմիջապես հետո»՝ ևս 1 միլիոն տոննա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղարկվել է ԱՄՆ։

«Իմ կարծիքով՝ էներգետիկայի նախարարությունից արդեն տեղեկություններ էին հաղորդվել, որ առաջին լցանավը, ըստ էության, ուղևորվել է դեպի իր հասցեատերերն ու գնորդները, և հետագայում մատակարարումները կշարունակվեն կանոնավոր կերպով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի